Рейтинг@Mail.ru
USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Արցախի ՊԲ-ին է փոխանցվել Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին․ նրանց զոհվելու հանգամանքներն ու ինքնությունը պարզվում են

17.12.2020, 20:19
Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերվել է 9 հայ զինծառայողի մարմին
Արցախի ՊԲ-ին է փոխանցվել Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին․ նրանց զոհվելու հանգամանքներն ու ինքնությունը պարզվում են

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ս.թ դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտանության բանակի մամուլի ծառայությունը։

«Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-