Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Արցախի ընտրություններում ԱԺ պատվիրակության անդամների COVID-19-ի թեստավորման արդյունքները բացասական են. ԱԺ նախագահ

30.03.2020, 16:40
Արցախի ընտրություններում ԱԺ պատվիրակության անդամների COVID-19-ի թեստավորման արդյունքները բացասական են. ԱԺ նախագահ
Արցախի ընտրություններում ԱԺ պատվիրակության անդամների COVID-19-ի թեստավորման արդյունքները բացասական են. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./ԱՌԿԱ/. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ հայտնել է, որ Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին Ազգային ժողովի կողմից դիտորդական առաքելություն անցկացնելու և պատվիրություն ուղարկելու հետ կապված, պատվիրակության անդամներն անցել են կորոնավիրուսի թեստավորում:

«Ռապիդ թեստերը երկու մեր գործընկերոջ մոտ դրական արդյունք են ցույց տվել: Այնուհետև այդ պատգամավորներն անցել են կրկնակի թեստավորում՝ արդեն մյուս (ՊՇՌ) թեստով: Գիշերն Առողջապահության նախարարն ինձ տեղեկացրել է, որ կրկնակի թեստավորման արդյունքները բացասական են եղել: Բարեբախտաբար մեր որևէ գործընկերոջ մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել, կասկածն էլ հերքվել է»,- նշել է Միրզոյանը:

2020 թվականի մարտի 31-ին Արցախում կանցկացվեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Ուժի մեջ կմտնի նաև նոր Սահմանադրություն, որը նախատեսում է նախագահի լիազորությունների ընդլայնում: 

Հայաստանում մարտի 30–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 482 դեպք։ 30 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:–0–