Рейтинг@Mail.ru
USD
383.82
EUR
449.11
RUB
4.912
GEL
141.28
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվեց 30 oրով

11.06.2020, 18:15
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվեց 30 oրով
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվեց 30 oրով

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./ԱՌԿԱ/. Արցախում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է:

ԱՀ կառավարության հաղորդագրության համաձայն, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Վերջին տվյալներով Արցախում հաստատվել է ընդհանուր առմամբ կորոնավիրուսի 64 դեպք, որից 41-ն առոջղացել է: Մեկուսացված է 77 մարդ: Արցախում COVID-19-ից մահվան դեպքեր չեն արձանագրվել: -0-