Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+16

Արձակուրդ ավելի օգտակար է, եթե դա հաճախակի է և ոչ մեծ ժամկետով. բժիշկ

01.08.2013, 17:55
Ավելի լավ է արձակուրդ վերցնել ավելի հաճախ, բայց փոքր ժամկետներով, հինգշաբթի լրագրողներին ասաց բժիշկ–էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը։ «Բազմաթից մասնագետներ համակարծիք են, որ ավելի լավ է հանգստի մեկնել մի քանի անգամ կարճ ժամկետներով, ասենք, մեկ–երկու շաբաթով, քան հանգստանալ մի ամբողջ ամիս, բայց տարին ընդամենը մեկ անգամ»,– ասաց նա։
Արձակուրդ ավելի օգտակար է, եթե դա հաճախակի է և ոչ մեծ ժամկետով. բժիշկ
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ավելի լավ է արձակուրդ վերցնել ավելի հաճախ, բայց փոքր ժամկետներով, հինգշաբթի լրագրողներին ասաց բժիշկ–էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը։ «Բազմաթից մասնագետներ համակարծիք են, որ ավելի լավ է հանգստի մեկնել մի քանի անգամ կարճ ժամկետներով, ասենք, մեկ–երկու շաբաթով, քան հանգստանալ մի ամբողջ ամիս, բայց տարին ընդամենը մեկ անգամ»,– ասաց նա։

Բաղրամյանի խոսքով, առօրյայում էլ պետք է ոչ թե պարզապես վերականգնել ուժերը ծանր աշխատանքային օրվանից հետո, այլ պարբերաբար հանգստանալ աշխատանքի ժամանակ։

«Նրանց, ում աշխատանքը կապված է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, ընդմիջումների ժամանակ խորհուրդ է տրվում զբաղվել մտավոր աշխատանքով, և հակառակը»,– ասաց նա։ -0