Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ռուսական Forbes–ը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտն ընդգրկվել է այն թանգարանների ցուցակում, ուր արժե այցելել

21.05.2014, 16:30
Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտն, ըստ ռուսական Forbes–ի, այն ինը ցուցահանդեսների ցանկում է, ուր արժե այցելել։
Ռուսական Forbes–ը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտն ընդգրկվել է այն թանգարանների ցուցակում, ուր արժե այցելել
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտն, ըստ ռուսական Forbes–ի, այն ինը ցուցահանդեսների ցանկում է, ուր արժե այցելել։

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը դարձել է վեցերորդը «Որպեսզի հիշեն. Հիշատակի ինը թանգարան, ուր արժե այցելել»։

Հոդվածը նվիրված է Նյու Յորքում սեպտեմբերի 11–ի Հիշատակի թանգարանի (9/11 Memorial Museum) բացմանը։ Թանգարանն արդեն հասցրել է մի շարք պատճառներով դժգոհություն առաջացնել սեպտեմբերի 11–ի ահաբեկության ժամանակ տուժածների և զոհվածների հարազատների շրջանում։ Այնուամենայնիվ, թանգարանի հիմնադիրները վստահ են, որ սեպտեմբերի 11–ի ողբերգության հետ անմիջական կապ չունեցող այցելուներին 9/11 Memorial Museum–ի այցելությունը կարող է «ավելի օգնել, որպեսզի ըմբռնեն, թե որոնք են մարդկության լավագույն հատկանիշները»։

Հայոց ցեղասպանության թանգարանից բացի, պարտադիր այցելության թանգարանների ցուցակում են նաև Երուսաղեմի Հոլոքոստի թանգարանը, Ղրիմում ծովային աղետների թանգարանը, Կիևի Չեռնոբիլի թանգարանը, ԳՈՒԼԱԳի (ГУЛАГ-Ճամբարների և ազատազարկման վայրերի գլխավոր վարչություն) թանգարանը Մոսկվայում, Հիրոսիմայի Խաղաղության հիշատակի թանգարանը, «Տիտանիկ Բելֆաստը» Հյուսիսային Իռլանդիայում, ինչպես նաև ՀԱՀ–ում ապարտեիդի թանգարանը։

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը բացվել է 1995 թվականին` Թուրքիայում Ցեղասպանության 80–ամյակի կապակցությամբ։ Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցված երկհարկանի շենքը գրեթե ամբողջովին գտնվում է հողի տակ։ Թանգարանում ցուցադրվում են 1915 թվականի Օսմանյան կայսրության տարածքից հայերի սպանությունների և արտաքսման մասին լուսանկարներն ու  վավերագրական վկայությունները։

Թանգարանը 1967 թվականին կառուցված անմեղ զոհերի հիշատակի հուշահամալիրի (44-մետրանոց կոթող,  12 սալիկներից կազմված կոն, կենտրոնում` Հավերժական կրակ, հարյուրմետրանոց պատ այն քաղաքների և գյուղերի անվանումներով, որտեղ 20–րդ դարի սկզբում կոտորած է իրականացվել) մի մասն է։ Այժմ թանգարանը վերականգնում են և թարմացնում ցուցադրությունը ցեղասպանության 100–ամյակի կապակցությամբ։ Այցելուների համար այն կրկին կբացվի 2015 թվականի ապրիլին։ -0-