Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է անգլալեզու Telegram ալիք

Այսօր, 11:18
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործարկել է ARKA News Agency պաշտոնական անգլալեզու Telegram ալիքը, որը նախատեսված է միջազգային լսարանի համար
«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է անգլալեզու Telegram ալիք

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործարկել է ARKA News Agency պաշտոնական անգլալեզու Telegram ալիքը, որը նախատեսված է միջազգային լսարանի համար։

Նոր ալիքը նախատեսված է Հայաստանի տնտեսության և ֆինանսական հատվածի վերաբերյալ առանցքային նորությունների և վերլուծական նյութերի օպերատիվ տարածման համար: Բովանդակությունը ներառելու է նյութեր մակրոտնտեսության, բանկային ոլորտի, կապիտալի շուկայի, ՏՏ և տեխնոլոգիաների, էներգետիկայի, ինչպես նաև կարևոր կարգավորող և ներդրումային իրադարձությունների մասին:

«Անգլալեզու Telegram ալիքի գործարկումը տրամաբանական քայլ է «ԱՌԿԱ» գործակալության զարգացման գործում՝ որպես միջազգային լսարանի համար նախատեսված Հայաստանի տնտեսության մասին հավաստի և կառուցվածքային տեղեկատվության աղբյուր: Մեր նպատակն է ավելացնել հայաստանյան տնտեսության մասին մասնագիտական տեղեկատվության հասանելիությունը օտարերկրյա ներդրողների, միջազգային ֆինանսական հաստատությունների, վերլուծաբանների, գործարար լրատվամիջոցների և սփյուռքի համար, ինչպես նաև հզորացնել հայկական գործարար օրակարգի ներկայությունը գլոբալ տեղեկատվական տարածքում»,- նշել է գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը:

Գործակալության մասին

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1996 թվականին և Հայաստանի առաջատար գործարար և ֆինանսատնտեսական լրատվամիջոցներից մեկն է:

Գործակալությունը թողարկում է ամենօրյա նորություններ և վերլուծական նյութեր տնտեսության, ֆինանսների, բանկերի, ՏՏ-ի, էներգետիկայի, զբոսաշրջության և կապիտալի շուկայի ոոլորտներում, ինչպես նաև կառավարում է մասնագիտացված Armbanks.am (ֆինանսաբանկային ոլորտ) և Arkatelecom.am (հեռահաղորդակցություն, տեխնոլոգիաներ, ստարտափեր) պորտալները:

Arka.am կայքը կայուն կերպով դասվում է երկրի ամենաշատ մեջբերվող տնտեսական աղբյուրների շարքին և հուսալի տեղեկատվական հարթակ է մասնագիտական հանրության, ներդրողների և գործարար մեդիայի համար: