Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Արմավիրի քաղաքապետը տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ, նրա երկու ուղեկիցները դեռ վերակենդանացման բաժանմունքում են

23.07.2014, 14:19
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի վիճակը կայունացել է, և նա տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը՝ հղում անելով «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանին:
Արմավիրի քաղաքապետը տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ, նրա երկու ուղեկիցները դեռ վերակենդանացման բաժանմունքում են
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի վիճակը կայունացել է, և նա տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը՝ հղում անելով «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանին:

ԼՂՀ առողջապահության տվյալով` երեքշաբթի առավոտյան, ըստ նախնական տեղեկությունների, Քաշաթաղի հյուսիսային հատվածում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, 3-ը` ստացել մարմնական վնասվածքներ: Տուժածների թվում է եղել նաև Արմավիրի քաղաքապետը:

Տուժածները բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և անցկացվել է անհրաժեշտ հետազոտություն, այդ թվում ԿՏ և սոնոգրաֆիա: Տուժածների մոտ ախտորոշվել է գլխուղեղի սալջարդ, արյունազեղում և դեմքի բազմաթիվ վնասվածքներ, հայտնաբերվել է ուղեղի ցնցում, գլխուղեղի արյունազեղում, սրունքի բաց կոտրվածք, ողնաշարի կոտրվածք

«Քաղաքապետը տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ: Երեկ երկրորդ տուժածին՝ Գառնիկ Ավետիսյանին, սրունքի վիրահատություն է կատարվել, որը բավականին հաջող է անցել: Նրա մոտ ողնաշարի կոտրվածք է հայտնաբերվել, և տղամարդը մյուս տուժածների հետ դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրանց ընդհանուր վիճակը կայուն է գնահատվում», - ասաց Հունանյանը:-0-