#ՊԱՏԱՀԱՐ
Արմավիրի քաղաքապետը տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ, նրա երկու ուղեկիցները դեռ վերակենդանացման բաժանմունքում են
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի վիճակը կայունացել է, և նա տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը՝ հղում անելով «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանին:Հայաստանից Ռուսաստան մեկնող ուղևորատար ավտոբուսը ՃՏՊ–ի է ենթարկվել, տուժածներ չկան. ԱԻՆ
Երկուշաբթի ժամը 07.35-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ԱԻՆ տեղեկություն է ստացվել այն մասին, որ Հայաստան-Ռուսաստան մեկնող ուղևորատար ավտոբուսը, դեռևս չբացահայտած հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը։2013 թ.–ին Հայաստանում ՃՏՊ–ի հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել. ՃՊԾ
2013 թ.–ին Հայաստանում գրանցվել է 2824 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 316 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 3994 մարդ, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը։Զինվոր է մահացել ադրբեջանական կողմի արձակած կրակի հետևանքով, Երևանը պատասխան է խոստանում
Հայաստանի տարածքում զինվորական մեքենաների շարասյան վրա ադրբեջանակաի կողմի բացած կրակի հետևանքով 19–ամյա մի զինծառայող է զոհվել, ևս երեք զինծառայող ստացել են հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ՀԿԵ–ում Քարակերտ-Արտենի վազուրդում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները քննող հանձնաժողով է ստեղծվել
Քարակերտ-Արտենի վազուրդում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները, որի հետևանքով տուժել էր ВПР-02 ավագ մեքենավար Արթուր Թամազյանը, կքննի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով ստեղծված հատուկ հանձնաժողովը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։Նորություններ 1 - 20 of 24
First | Prev. | 1 2 | Next | Last