Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+24

Armenia Airways ավիաընկերությունը սկսում է Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ թռիչքները

03.06.2019, 13:12
Armenia Airways ավիաընկերությունը սկսում է Երևան- Թեհրան-Երևան ուղղությամբ թռիչքները:
Armenia Airways ավիաընկերությունը սկսում է Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ թռիչքները

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Armenia Airways ավիաընկերությունը սկսում է Երևան- Թեհրան-Երևան ուղղությամբ թռիչքները:

Ինչպես նշվում է ընկերության Facebook-յան էջում, հունիսի 15-ից Արմենիա Էյրվեյզ ավիաընկերությունը սկսում է իր կանոնավոր թռիչքները Երևան- Թեհրան-Երևան ուղղությամբ: Թռիչքները կայանալու են յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, իսկ հունիսի 24-ից ամենօր:

Տոմսերը կարող եք ձեռք բերել այցելելով կենտրոնական գրասենյակ՝ Նալբանդյան 19 կամ ավիագործակալներից: «Թեհրանից ավիատոմսեր կարող եք ձեռք բերել այցելելով Շահրակ Ղարբ, Ֆարահզադ բուլվար, Սինա բիզնես կենտրոն, հինգերորդ հարկ, 27 գրասենյակ, հեռախոսի համար +98 21 8836 6400: Մանրամասաների համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք 010 524401 հեռախոսահամարին», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Միակողմանի տոմսի արժեքը սկսում է 69,000 դրամից (1 դոլարը` 480,1 դրամ)։-0-