Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Առողջապահության նախարարը հայտնեց երեխաներին պետպատվերի շրջանակում բուժօգնության ցուցաբերման ընթացակարգի պարզեցման մասին

13.09.2019, 13:47
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է երեխաներին պետպատվերի շրջանակում բժշկական օգնության ցուցաբերման ընթացակարգի պարզեցման մասին։

Առողջապահության նախարարը հայտնեց երեխաներին պետպատվերի շրջանակում բուժօգնության ցուցաբերման ընթացակարգի պարզեցման մասին

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է երեխաներին պետպատվերի շրջանակում բժշկական օգնության ցուցաբերման ընթացակարգի պարզեցման մասին։

«Քիչ առաջ ստորագրեցի հրաման, որն էականորեն կպարզեցնի պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը: Այլևս անհրաժեշտ չի լինի բուժհիմնարկ ներկայացնել «Երեխայի առողջության պետական հավաստագիրը»,- գրել է Թորոսյանն իր Facebook–ում։

Նրա խոսքով, կարիք կլինի ներկայացնել միայն երեխայի և ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը (ծննդական, անձնագիր):

«Հրամանը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից»,– գրել է նա։

2019 թվականի հունիսի 27–ի կառավարության նիստում հավանություն է տրվել «Բժշկական ծառայություններ երեխաների համար» ծրագրի ընդլայնման և շահառուների ցուցակում մինչև 18 տարեկան երեխաներին ընդգրկելու օրինագծին։ Այդ նպատակներով կհատկացվի 1.75 մլրդ դրամ (ավելի քան $3,6 մլն):

Ընթացիկ փոփոխությունները չեն տարածվում ատամնաբուժական ծառայությունների, խորհրդատվությունների, ինչպես նաև ախտորոշման հստակեցման լաբորատոր–սարքավորումային հետազոտությունների վրա։ -0-