Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
0

Առողջապահության նախարարը նշում է բժիշկների պակասը մարզային բուժկենտրոններում

05.10.2012, 17:12
Հայաստանի մարզային բուժկենտրոնները բուժաշխատողների, մասնավորապես բժիշկների պակաս ունեն, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։
Առողջապահության նախարարը նշում է բժիշկների պակասը մարզային բուժկենտրոններում
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մարզային բուժկենտրոնները բուժաշխատողների, մասնավորապես բժիշկների պակաս ունեն, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։

«Մենք 259 բժշկի պակաս ունենք։ Դա շատ է մտահոգում մեզ, կան մարզեր, որտեղ ողջ մարզին մի մասնագետ է սպասարկում։ Մասնավորապես Վայոց Ձորի մարզում ընդամենը մեկ անեսթեզիոլոգ կա` Վայքի և Եղեգնաձորի համար»,– ասաց նախարարը։

Միաժամանակ նա նշեց, որ մարզային բուժկենտրոններում նաև այլ խնդիր կա` մայրաքաղաքի և երկրի մարզերի միջև ֆինանսավորման անհավասար բաշխումը։

Ըստ Դումանյանի, մասնավորապես եթե ամբուլատոր հիվանդանոցների ֆինանսավորման ոլորտում ընդհանուր միջոցների 58 տոկոսը բաժին է ընկնում մարզերին, ապա ստացիոնար ծառայությունների ոլորտում մարզին բաժին է ընկնում ընդհանուր ֆինանսավորման ընդամենը 30 տոկոսը։

«Դա ավտոմատ կերպով բերում է նրան, որ մարզային բուժհաստատությունները ոչ լիարժեք են ֆինանսավորվում, և հաճախ բժիշկներն ինքներն են հիվանդներին մայրաքաղաք ուղարկում»,– ասաց նախարարը։

Ըստ նրա, տվյալ խնդիրները հանգեցնում են նրան, որ չնայած Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ամենաժամանակակից սարքավորումներով զինված խոշոր բուժկենտրոնների առկայությանը, հիվանդները շարունակում են չվստահել տեղի մասնագետներին և օգտվում են մայրաքաղաքի հաստատությունների ծառայություններից։ –0