Առողջապահության նախարարն այցելել է նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին
05.03.2013,
19:35
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելել է «Գրացիա» միջազգային Կարմիր խաչի կենտրոնում բուժումը շարունակող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին, հաղորդում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելել է «Գրացիա» միջազգային Կարմիր խաչի կենտրոնում բուժումը շարունակող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին, հաղորդում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Վերջին շրջանում Հայրիկյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ իր առողջական վիճակը վատացել է, և ինքը մտադիր է բուժում անցնել։
Մասնագետները նախարարին ներկայացրել են Պարույր Հայրիկյանի բուժման ընթացքը։Բժիշկների հավաստմամբ` վերջին մի քանի օրում ԱԻՄ առաջնորդի առողջական վիճակի դրական տեղաշարժ է արձանագրվում. ցավերը խիստ նվազել են, ձեռքի շարժողականության ֆունկցիան վերականգնվում է, ինչի
արդյունքում ընդհանուր ինքնազգացողությունը բարելավվում է։
Պարույր Հայրիկյանի վերականգնողական համալիր բուժումը շարունակվում է։
Նախարար Դումանյանը հանձնարարել է բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ըստ անհրաժեշտության ընդգրկել լրացուցիչ մասնագետներ, իրականացնել լրացուցիչ հետազոտություններ և դրանց արդյունքների մասին պարբերաբար տեղեկացնել իրեն։--0--