Հայաստանի առողջապահության նախարարը ռուս գործընկերոջ հետ համագործակցության զարգացման հեռանկարներ կքննարկի
02.06.2014,
13:31
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երկուշաբթի աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ, հաղորդում է ԱՆ մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երկուշաբթի աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ, հաղորդում է ԱՆ մամուլի ծառայությունը։
Ծրագրվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները և այլ հարցեր:
Մուրադյանը կհանդիպի նաև Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի հետ, ինչպես նաև կայցելի Մոսկվայի պետական համալսարանի Բժշկական կենտրոն։--0--