Рейтинг@Mail.ru
USD
385.62
EUR
447.28
RUB
4.9287
GEL
141.59
2025 թ. հունիսի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Արտաքին դիտման նոր տեսախցիկներ կգործարկվեն երևանյան փողոցներում օգոստոսի 1–ից

24.07.2013, 16:55
2013 թվականի օգոստոսի 1-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, ասվում է ոստիկանության կայքում։

Արտաքին դիտման նոր տեսախցիկներ կգործարկվեն երևանյան փողոցներում օգոստոսի 1–ից
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի օգոստոսի 1-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, ասվում է ոստիկանության կայքում։
 
Մասնավորապես, շահագործման մեջ կդրվեն Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցում, Բագրատունյաց պողոտա-Չեխովի փողոցում, Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոցում, Ֆուչիկի փողոց-Մարգարյան փողոցում, Աբովյան –Թումանյան փողոցում, Տերյան փողոց-Թումանյան փողոցում, Նալբանդյան–Սայաթ-Նովայի փողոցում, Հրաչյա Քոչարի փողոց-Փափազյան փողոցում և Հրաչյա Քոչարի փողոց-Վաղարշյան փողոց խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները։ -0-