Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

«Արվել է անհնարինը». պաշտպանության նախարարը՝ արցախյան պատերազմում հայկական զինված ուժերի մասին

11.11.2020, 01:12
«Արվել է անհնարինը». պաշտպանության նախարարը՝ արցախյան պատերազմում հայկական զինված ուժերի մասին
«Արվել է անհնարինը». պաշտպանության նախարարը՝ արցախյան պատերազմում հայկական զինված ուժերի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ արցախյան պատերազմում հայկական ԶՈՒ-երն արել են առավելագույն հնարավորը:

Նրա խոսքով, աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ գործել ենք սպառազինության և ռազմական տեխնիկայի ապահովման, մատակարարումների տոտալ բլոկադայում։

 «Այն, ինչ կատարվել է թիկունքային ապահովման և մարտական սպառազինության, տեխնիկայի ապահովման տեսանկյունից, կարելի է, բացի ռազմական գործողություններից, նաև հերոսամարտ համարել։ Արվել է անհնարինը։ Զինված ուժերը՝ սկսած ժամկետային պարտադիր ծառայողներից՝ մեր հերոս երիտասարդներից մինչև գեներալներ, մոբիլիզացիոն ռեսուրսը, կատարել են առավելագույն հնարավորինը: Մենք դիմակայել ենք Ադրբեջանի ԶՈՒ-ի շատ մեծ ուժի՝ գերսպառազինված ուժի»,- հայտնել է նախարարը:

Տոնոյանը նշել է, որ հայկական կողմը ևս եղել է սպառազինված, բայց, քանակի և ռեսուրսների առումով, Հայաստանի ու Ադրբեջանի հնարավորություններն անհամեմատելի են։ Ադրբեջանն ունեցել է բացահայտ աջակցություն Թուրքիայից՝ ոչ միայն մարդկային ռեսուրսի, այլև սպառազինության տեսանկյունից, նաև եղել են հազարավոր ահաբեկիչներ ու վարձկաններ, որոնց դիմակայել է մեր բանակը։

«Ես վտահեցնում եմ, որ արվել է մաքսիմումը։ Մենք ունեցել ենք մեծ խնդիր՝ հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել, բայց հինգերորդ սերնդի միջոցները, որն օգտագործել է Ադրբեջանը՝ Թուրքիայի օգնությամբ, որոշ պարագաներում անհնարին էր դարձրել մեր արձագանքը»,-ասաց պաշտպանության նախարարը»,- ընդգծել է նախարարը: -0-