Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Աշխարհի ամենատարեց միլիարդատերը մահկանացուն կնքել է 102 տարեկանում

28.06.2012, 10:37
Շվեյցարացի երկարակյաց Ուոլթեր Հեֆները, ով ընդգրկվել էր Forbes-ի կազմած միլիարդատերերի ցուցակում, մահացել է Շվեյցարիայում կյանքի 102-րդ տարում, չորեքշաբթի տեղեկացնում է Bloomberg Businessweek-ը:
Աշխարհի ամենատարեց միլիարդատերը մահկանացուն կնքել է 102 տարեկանում
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Շվեյցարացի երկարակյաց Ուոլթեր Հեֆները, ով ընդգրկվել էր Forbes-ի կազմած միլիարդատերերի ցուցակում, մահացել է Շվեյցարիայում կյանքի 102-րդ տարում, չորեքշաբթի տեղեկացնում է Bloomberg Businessweek-ը:

Գործարարը մահացել է հունիսի 19-ին, սակայն նրա մահվան մասին հայտն է դարձել այսօր: Մինչև վերջին օրը նա պարբերաբար այցելում էր իր՝ Ցյուրիխում տեղակայված ընկերության գրասենյակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

2012 թվականի մարտի դրությամբ՝ Հեֆների կարողությունը 4,3 միլիարդ դոլար էր գնահատվում: Նրան էին պատկանում խոշոր CA ՏՏ-ընկերության բաժնետոմսերը: Նացի այդ, նրա ընտանիքին է պատկանում Automobil-und Motoren AG ավտոմոբիլային դեիլերական ցանցը, որը Volkswagen, Seat, Skoda և Audi ավտոմեքենաների խոշոր մատակարարն է Շվեյցարիայում:

Հեֆների մահից հետո «ամենատարեց միլիարդատեր» կոչումը կկրի հայտնի մեծահարուստ Ջոն Ռոքֆելերի թոռը՝ Դեյվիդ Ռոքֆելերը: Այսօր նա 96 տարեկան է:-0-