Рейтинг@Mail.ru
USD
371.19
EUR
434.55
RUB
4.9466
GEL
138.07
2026 թ. ապրիլի 30, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

Աշխատանքային օրերից մեկը կրկին կտեղափոխվի ՀՀ կառավարության նիստում

07.09.2016, 19:45
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում կընդունի աշխատանքային օրերից մեկի հերթական տեղափոխման մասին։
Աշխատանքային օրերից մեկը կրկին կտեղափոխվի ՀՀ կառավարության նիստում

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում կընդունի աշխատանքային օրերից մեկի հերթական տեղափոխման մասին։

Նախորդ նիստում երկուշաբթի` սեպտեմբերի 12–ի փոխարեն աշխատանքային էր հայտարարվել շաբաթ օրը` սեպտեմբերի 17–ը, ինչը կապված է Հայաստանում նշվող Խաչվերաց տոնի հետ, որին հաջորդում է Մեռելոցը։

Կառավարության որոշման նոր նախագծի համաձայն, վաղվա նիստի ընթացքում սեպտեմբերի 17–ի աշխատանքային օրը կտեղափոխվի հաջորդ շաբաթ` սեպտեմբերի 24–ին։

Պատճառներն ու հիմնավորումները որոշման նախագծում չեն ներկայացվում։

Վերջին տարիներին կառավարությունն ավանդաբար ոչ աշխատանքային է հայտարարել Տաղավար հինգ տոներից յուրաքանչյուրին հետևող Մեռելոցները։ -0-