Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

Բյուրականի աստղադիտարանը ստացել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի կարգավիճակ

01.07.2015, 19:49
Հայաստանի ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը Միջազգային աստղագիտական միության որոշմամբ հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, հայտնել է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:
Բյուրականի աստղադիտարանը  ստացել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի կարգավիճակ
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը Միջազգային աստղագիտական միության որոշմամբ հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, հայտնել է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:

Այն ընդգրկվել է նաև ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրում:

Հուլիսի 1-ի ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում, հաշվի առնելով Բյուրականի աստղադիտարանի նոր կարգավիճակը, որոշվեց մշակել աստղադիտարանի ռազմավարական ծրագիր և բարեփոխել կառավարման համակարգը:

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ–ին։ 1998 թ.–ից աստղադիտարանը կրում է նրա ստեղծող և առաջի տնօրեն, հռչակավոր գիտնական, աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անունը։ Աստղադիտարանը զբաղվում է տիեզերական օբյեկտներում ոչ ստացիոնար երևույթների (աստղեր և գալակտիկաներ) ուսումնասիրմամբ։
 
ՀՀ կառավարությունը ԳԱԱ–ի աջակցությամբ 2013 թ.–ի սկզբին Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հռչակել է հանրապետության ազգային արժեք։ –0-