ՀՀ շուրջ 70 հազար քաղաքացիներ ԽՍՀՄ Խնայբանկում «սառեցված» ավանդների փոխհատուցում են ստացել
03.12.2014,
21:37
Հայաստանի մոտ 70 հազար քաղաքացիներ ԽՍՀՄ Խնայբանկում «սառեցված» ավանդների փոխհատուցում են ստացել, չորեքշաբթի խորհրդարանում հայտնեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մոտ 70 հազար քաղաքացիներ ԽՍՀՄ Խնայբանկում «սառեցված» ավանդների փոխհատուցում են ստացել, չորեքշաբթի խորհրդարանում հայտնեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։
Նա նշեց, որ խմբակցության նախաձեռնությամբ է մոտ 10 տարի առաջ որոշում ընդունվել, որը վերաբերում էր Խնայբանկում «սառեցված» ավանդների փոխհատուցմանը։
«Այդ ժամանակահատվածում մոտ 70 հազար ավանդատուներ օգտվել են փոխհատուցում ստանալու հնարավորությունից, ցուցակում ընդգրկվել են քաղաքացիների լրացուցիչ կատեգորիաներ վճարումներ ստանալու համար»,– ասաց Մարգարյանը։
Ինչպես կարծում է պատգամավորը, կառավարությունը պետք է հավելյալ միջոցներ գտնի, որ ծրագիրը հասցնի իր տրամաբանական ավարտին։
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր հերթին նշեց, որ 2006 թվականին ծրագրի շրջանակում գրանցվել է 62128 մարդ, նրանց փոխհատուցումների վճարումն ավարտվել է 2013 թվականին և կազմել մոտ 10 մլրդ դրամ։
Նա նշեց, որ քաղաքացիների այլ կատեգորիաների ընդգրկումից հետո, բացի սոցիալապես անապահովներից, փոխհատուցում է ստացել ևս 400 մարդ։
«2014 թվականի արդյունքներով ծրագրվում է փոխհատուցումներ տրամադրել ևս շուրջ 7 հազար մարդու, ինչից հետո ծրագիրը կրկին կընդլայնվի և կշարունակվի 2015 թվականին»,– ասաց Ասատրյանը։
Ըստ նրա, 2015 թվականի պետբյուջեի նախագծով փոխհատուցումների վճարմանը տրամադրվելու է 1.5 մլրդ դրամ։
2006 թվականի մարտի 16–ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ԽՍՀՄ նախկին հանրապետական «Խնայբանկի»` մինչև 1993 թվականի հունիսի 10–ը տեղաբաշխված ավանդների փոխհատուցումների տրամադրման, ինչպես նաև հաշվառման դիմումի լրացման կարգը։
ԽՍՀՄ Խնայբանկում մինչև 1993 թվականի հունիսի 10–ը ներդրված «սառեցված» ավանդների փոխհատուցումները տրվել են միայն այն անձանց, ովքեր սկսած 2005 թվականի հուլիսի 1–ից մինչև 2006 թվականի ապրիլի 1–ն ընդգրկվել են նպաստառու ընտանիքների ցուցակներում։ Միաժամանակ, ավանդները տրվել են ըստ առաջնահերթության` կախված տարբեր սոցիալական խմբերին շահառուների պատկանելիությունից։ Մասնավորապես, առաջին փուլում փոխհատուցում են ստացել ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 70 տարեկանից բարձր անձինք։ (1 դոլարը` 442,48 դրամ) -0-