Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+21

Երևան քաղաքի Բաբայան փողոցի հետիոտնային անցումը կվերակառուցվի

06.09.2020, 11:53
Երևան քաղաքի Բաբայան փողոցի №4 և №6 շենքերի ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցումը կվերակառուցվի
Երևան քաղաքի Բաբայան փողոցի հետիոտնային անցումը կվերակառուցվի
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Երևանի փողոցներից մեկում հետիոտնային անցումը կվերակառուցվի տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով։ Այս մասին ասվում է Ճանապարհային ոստիկանության Facebook-յան էջում։

Նշվում է, որ հետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Բաբայան փողոցի №4 և №6 շենքերի ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցումը կվերակառուցվի և 2020թ. սեպտեմբերի 7-ին կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ կահավորված համապատասխան ճանապարհային նշաններով ու գծանշումներով:

«Վարորդներին հորդորում ենք չգերազանցել նշված ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների համար սահմանված երթևեկության առավելագույն թույլատրելի 40կմ/ժ արագությունը»,- ասվում է հաղորդման մեջ:-0-