Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Բացառիկ կադրեր արցախյան ռազմաճակատից (ՎԻԴԵՈ)

29.09.2020, 00:46
Բացառիկ կադրեր արցախյան ռազմաճակատից (ՎԻԴԵՈ)
Բացառիկ կադրեր արցախյան ռազմաճակատից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook–յան իր էջում հրապարակել է Զինուժ մեդիայի բացառիկ նկարահանումները արցախյան ռազմաճակատից։

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 200 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 33 տանկ և ԲՄՊ, 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 2 ինժեներական զրահամեքենա։ 

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 58 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։ 

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ 
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–