Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար (ՎԻԴԵՈ)

14.08.2025, 10:21
Հայաստանի տարբեր բուհերի 10 ուսանող Ամերիաբանկի և Visa ընկերության համատեղ իրականացրած «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքում այս ամռանը հնարավորություն ունեցավ մեկնելու ԱՄՆ և Բերքլիի համալսարանում մասնակցելու կարճաժամկետ կրթական ծրագրի ՎԻԴԵՈ  
Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Հայաստանի տարբեր բուհերի 10 ուսանող Ամերիաբանկի և Visa ընկերության համատեղ իրականացրած «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքում այս ամռանը հնարավորություն ունեցավ մեկնելու ԱՄՆ և Բերքլիի համալսարանում մասնակցելու կարճաժամկետ կրթական ծրագրի:    Այս մասին հայտնում են Ամերիա բանկից։

Կրթական ծրագրի շրջանակում ուսանողները մասնակցել են դասախոսությունների աշխարհի լավագույն համալսարանների ցանկում ընդգրկված Բերքլիում, շրջայց կատարել Սթենֆորդի համալսարանում, մասնակցել ինտերակտիվ դասընթացների և իրականացրել խմբային աշխատանքներ: Նրանք նաև հյուրընկալվել են աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններում և Visa-ի ինովացիոն կենտրոնում:

Հայաստանի պետական և մասնավոր բոլոր բուհերի ուսանողների համար Ամերիաբանկի և Visa-ի կողմից իրականացված այս մրցույթն անցկացվել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում: Մրցույթի նպատակն էր բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն միտք և պայծառ գաղափարներ ունեցող ուսանողներին։

Հիշեցնենք, որ բացի Բերքլիի համալսարանում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցության 10 ուղեգրից, ուսանողները «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի շրջանակում մրցում էին նաև 160 կրթաթոշակի և Ամերիաբանկի կողմից «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերի ֆինանսավորում ստանալու համար:  

Բերքլիի կրթական ծրագրին մասնակցած ուսանողները Երևան վերադառնալուց հետո կիսվել են իրենց տպավորություններով: Մանրամասները` տեսանյութում:  


Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: