Բնական աղետների վերաբերյալ իրազեկության բարձրացումը կապահովի կրթական հաստատությունների անվտանգությունը
05.12.2012,
16:50
Դպրոցներում և ուսումնական հաստատություններում բնական աղետների վերաբերյալ իրազեկության բարձրացումն անհրաժեշտ է դրանց անվտանգությունը բարձրացնելու համար, «Երկրաշարժից երեխաների պաշտպանության կազմակերպումը դպրոցներում» թեմայով աշխատանքային քննարկման ընթացքում ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դպրոցներում և ուսումնական հաստատություններում բնական աղետների վերաբերյալ իրազեկության բարձրացումն անհրաժեշտ է դրանց անվտանգությունը բարձրացնելու համար, «Երկրաշարժից երեխաների պաշտպանության կազմակերպումը դպրոցներում» թեմայով աշխատանքային քննարկման ընթացքում ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը։
ՀՀ ԱԻՆ–ում կազմակերպված քննարկումը նվիրված էր Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցին։
«Բնական աղետներն օրեցօր ավելի են շատանում, իսկ երեխաները դրանցից ամենաշատն են տուժում: Աղետների ռիսկի նվազեցման գործում կրթության կարևորությունը արդեն վաղուց հաստատված է մասնագետների կողմից: Ուսուցիչներն ու դպրոցի անձնակազմը նույնպես պետք է տեղեկացված լինեն, թե ինչպես պաշտպանել երեխաներին աղետների ժամանակ: Դպրոցները պետք է պատրաստ լինեն արտակարգ իրավիճակներին: Շատ կարևոր է ԱՌՆ-ի ինտեգրումը ուսումնական ծրագրի մեջ», - նշեց Արենսը։
1988թ.–ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ։
Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, երկրաշարժի ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին: Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդամներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0—