Հայաստանի բնակչության ուղիղ 32% կամ 967 հազարն աղքատ են. թերթ
21.01.2015,
12:52
Հայաստանի բնակչության ուղիղ 32 տոկոսը կամ 967 000 մարդ աղքատության եզրին են, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնակչության ուղիղ 32 տոկոսը կամ 967 000 մարդ աղքատության եզրին են, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Հրատարակության համաձայն` Հայաստանում միակ գերատեսչությունը, որը զբաղվում է աղքատության մակարդակի որոշմամբ, Ազգային վիճակագրական ծառայությունն է, այդ պատճառով աղքատության մասին պատկերացումը ձևավորված է ԱՎԾ–ի հաշվարկների հիման վրա։
Ազգային վիճակագրական ծառայությունը հաշվարկներ է իրականացնում աղքատության աստիճանը որոշելու համար 5 հազար 184 տնային տնտեսությունների հարցման միջոցով։ «ԱՎԾ–ի տվյալներով` մեր բնակչության 32 տոկոսի մոտ ամենամսյա եկամուտը ցածր է 39 հազար 193 դրամից, միաժամանակ ծայրահեղ աղքատության նվազագույն սահմանաչափը 2013 թ.–ին հասնում էր 39 հազար 318 դրամի», նշում է հրատարակությունը։
Նրանք, որոնց եկամուտները հանրապետությունում ցածր են այդ ցուցանիշից, ԱՎԾ–ի տվյալներով, կազմում է բնակչության 13,3 տոկոսը կամ 402 հազար մարդ, իսկ բնակչության 2,7 տոկոսը կամ 82 հազարը ծայրահեղ աղքատ են համարվում, քանի որ նրանց ամենամսյա եկամուտը (2013 թ.) գնահատվում է 22 հազար 993 դրամ։ «Աղքատության վերացման համար Հայաստանում ամեն տարի կպահանջվի 83,9 մլրդ դրամ, իսկ ծայրահեղ աղքատության վերացման համար` ևս 2,7 մլրդ դրամ», գրում է թերթը։–0–