Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Բոլոր հարցերը պետք է լուծվեն ՀՀ օրենսդրության շրջանակում. Ռոման Խուդոլի

12.07.2019, 13:35
«ԳեոՊրոՄայնինգ» լեռնահանքային ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խմբի ղեկավարները հանդիպել են աշխատակիցների հետ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Բոլոր հարցերը պետք է լուծվեն ՀՀ օրենսդրության շրջանակում. Ռոման Խուդոլի
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԳեոՊրոՄայնինգ» լեռնահանքային ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խմբի ղեկավարները հանդիպել են աշխատակիցների հետ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ աշխատակիքները հուլիսի 3–ից անօրինական գործադուլ են հայտարարել, որը հանգեցրել է կոմբինատի արտադրական պրոցեսի դադարեցմանը։ 

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ընկերության ղեկավարները լսել են աշխատակիցների բոլոր պահանջներն ու բողոքները և հանդես են եկել պատասխան առաջարկությամբ՝ կազմել աշխատանքանին հանձնաժողով, որի խնդիրը կլինի քննարկել կոմբինատի կոլեկտիվի ներկայացուցիչների պահանջները և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ճանապարհ գտնել։ 

Հանձնաժողովի կազմում կլինեն կոմբինատի աշխատակիցներ, արհմիության ղեկավարներ, իրավաբաններ, ոլորտի փորձագետներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի կառավարության և ազգային ժողովի իրավասու մարմինների ներկայացուցիչներ։ 

Կոմբինատի անձնակազմի բոլոր պահանջները հանձնաժողովը կդիտարկի դրանց իրավական հիմնավորվածության և ՀՀ օրենսդրության համապատասխանության շրջանակում։ 

«Ընկերության ղեկավարները պատրաստ են վարել բաց և կառուցողական երկխոսություն, որի վրա էլ պետք է հիմնվի ստեղված իրավիճակի հանգուցալուծումը, որը, սակայն, չպետք է բխի որևէ մեկ կողմի շահերից։ Բոլոր խնդիրները իրենց լուծումը պետք է գտնեն ՀՀ օրենսդրության շրջանակում։ Կարծում եմ նաև, որ հետագայում պետք է բացառել այս օրերին հնչած էմոցիոնալ և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները։ Դրանք ոչ մի կերպ չեն օգնում ստեղծված իրավիճակը հարթելու գործին»,- հայտարարեց ընկերության նախագահ Ռոման Խուդոլին։ -0-