Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

«Դ!ԵՄ ԵՄ» շարժման ակտիվիստները կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի ակցիա–հեծանվաերթ կանցկացնեն

17.03.2014, 16:24
«Դ!ԵՄ ԵՄ» շարժման ակտիվիստները կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա կանցկացնեն հեծանվաերթի միջոցով, նշված է «Դ!ԵՄ ԵՄ» շարժման ֆեյսբուքյան էջում։
«Դ!ԵՄ ԵՄ» շարժման ակտիվիստները կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի ակցիա–հեծանվաերթ կանցկացնեն
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. «Դ!ԵՄ ԵՄ» շարժման ակտիվիստները կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա կանցկացնեն հեծանվաերթի միջոցով, նշված է «Դ!ԵՄ ԵՄ» շարժման ֆեյսբուքյան էջում։

«Շաբաթ օրը՝ մարտի 15-ին ժամը 12:00–ին հեծանիվներով հավաքվում ենք Ազատության հրապարակում և միասին շարժվում դեպի Երևանի կենտրոնական փողոցներով, Հանրապետության հրապարակ և հետադարձ դեպի Ազատության հրապարակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Շարժման ներկայացուցիչները խնդրում են անպայման մասնակցել այս ակցիային և նշում, որ դրա նպատակն է կրկին իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:

Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվելու են թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ:

«Մենք հուսով ենք, որ կլինեն անհատներ և կազմակերպություններ, ովքեր անվճար կամ վարձակալությամբ հեծանիվներ կտրամադրեն հեծանվաերթի մասնակիցներին: Սպասում ենք նաև նրանց արձագանքին»,– նշված է հայտարարության մեջ:
2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։

2014 թ.–ի հունվարի 24–ին Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթները `մինչև օրենքի ութ հոդվածների սահմանադրականության մասին գործի դատաքննության ավարտը։ Մասնավորապես, կասեցվել է 76-րդ հոդվածի (Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով  կատարելու համար) և 86-րդ հոդվածի երրորդ մասի (որի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները պետք է կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն) գործողությունը)):

 Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով։ –0–