Աֆրիկյանների տան ապամոնտաժման դեմ ընթացող բողոքի ակցիաները ձգձգում են «Հին Էրիվան» նախագծի իրականացումը. նախագծի հեղինակ
27.06.2014,
16:33
Երևանում Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման դեմ ընթացող բողոքի ակցիաները անվստահություն են ներշնչում «Հին Էրիվան» նախագծի ներդրողներին և ձգձգում են նախագծի իրականացումը, ուրբաթ ասաց «Հին Էրիվան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը:

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանում Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման դեմ ընթացող բողոքի ակցիաները անվստահություն են ներշնչում «Հին Էրիվան» նախագծի ներդրողներին և ձգձգում են նախագծի իրականացումը, ուրբաթ ասաց «Հին Էրիվան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը:
Հայաստանի հասարակական կազմակերպությունների ակտիվիստները բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացնում մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Աֆրիկյանների տան ապամոնտաժման կապակցությամբ: Նմանատիպ ակցիաներից մեկի ընթացքում ակցիայի մասնակիցները մետաղադրամներ են նետել դեպքի վայր եկած պատգամավորների և նախարարների ուղղությամբ:
«Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է դեռևս 2005 թ.-ին, երբ «Հին Էրիվանի» կառուցման համար տարածք էր հատկացվել: 2012 թ.-ին ապամոնտաժման նախագիծը ներկայացվել էր ՀՀ մշակույթի նախարարությանը, երկու տարի պահանջվեց նախագծի իրականացման թույլտվությունը ստանալու համար», - ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ շենքի վերջին բնակիչների հեռանալուց հետո երկաթե ճաղաշարերը և պատուհանագոգերը գողացել են, իսկ գողության վերջին դեպքերը տեղի են ունեցել արդեն ապամոնտաժման գործընթացից հետո:«Ես դիմել եմ ոստիկանություն, նրանք գործ են հարուցում, սակայն դա ոչնչով չի ավարտվում», - պարզաբանեց Վարդանյանը: Նա նաև ավելացրեց, որ «Հին Էրիվան» նախագծի շրջանակում Աֆրիկյանների շենքի կառուցման դեպքում հարկավոր է ստեղծել գողացած դետալների կրկնօրինակները:
Ճարտարապետը նաև ընդգծեց, որ այս պահին ապամոնտաժվել է շենքի քարերի 14 շարք, և ապամոնտաժման հետևանքով ոչ մի քար չի վնասվել: «Ապամոնտաժող ընկերության առաջ մեր կողմից դրված պայմանում մենք նշել ենք, որ նույն ընկերությունն է մոնտաժելու այդ քարերն ու պատասխանատվություն է կրելու վնասի համար», - տեղեկացրեց նա: Նրա խոսքով՝ ապամոնտաժման ողջ գործընթացն անցնում է խիստ վերահսկողությամբ:
Վարդանյանն ընդգծեց, որ այս տարի նախատեսված է «Հին Էրիվան»-ի շինարարության մեկնարկը:
Նախագծով նախատեսվում է վերստեղծել 19-րդ դարի վերջի-20–րդ դարի սկզբի Երևանի ճարտարապետական տեսքը։ Քաղաքի կենտրոնի ոչ մեծ հատվածում ծրագրվում է վերականգնել մի քանի տասնյակ շենքեր և ճարտարապետական շինություններ, որոնք կառուցվել են այդ ժամանակահատվածում և պատմական ու մշակութային արժեք են ներկայացնում։ Նախագիծը մշակում է LV Architect ընկերությունը։ -0-