Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Բրյուսել-Երևան ուղիղ չվերթեր կիրականացվեն ընթացիկ տարուց. ԱԳՆ

13.09.2016, 20:53
Բրյուսել-Երևան ուղիղ չվերթեր կսկսկվեն ընթացիկ տարում, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Բրյուսել-Երևան ուղիղ չվերթեր կիրականացվեն ընթացիկ տարուց. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Բրյուսել-Երևան ուղիղ չվերթեր կսկսկվեն ընթացիկ տարում, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել  Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի և Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, արտաքին առևտրի և զարգացման համագործակցության դաշնային պետական ծառայության բազմակողմ և գլոբալիզացիայի հարցերով գլխավոր տնօրեն Ժան-Արտուր Ռեժիբոյի հանդիպման ընթացքում։

Հանդիպմանը քննարկվել են հայ –բելգիական համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի բացմանը:
Ժան-Արտուր Ռեժիբոն Թաթուլ Մարգարյանին է հանձնել Բելգիայի քաղաքացիական ավիացիայի իշխանությունների դիմումը, որով «Բրասլզ Էըրլայնզ» (Brussels Airlines) ավիաընկերությանը վերապահվում է Բրյուսել-Երևան չվերթի իրականացումը:

Բելգիացի բարձրաստիճան դիվանագետը շնորհակալություն է հայտնել ՀՀ դեսպանին՝ Բրյուսելը Երևանին կապող չվերթի բացման նախաձեռնության, Բելգիայի կառավարության տարբեր օղակների և «Բրասլզ Էըրլայնզ» ավիաընկերության հետ ինտենսիվ աշխատանքի համար:

Ըստ հաղորդման, հաջորդ տարվանից ըստ անհրաժեշտության թռիչքների հաճախականությունը կավելանա։ -0-