Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Brussels Airlines–ը, հնարավոր է, վերսկսի ուղիղ ավիահաղորդակցությունը Բրյուսել–Երևան–Բրյուսել երթուղով

28.02.2018, 16:02
Brussels Airlines»  բելգիական ավիաընկերությունը կարող է վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը Երևանի և Բրյուսելի միջև։
Brussels Airlines–ը, հնարավոր է, վերսկսի ուղիղ ավիահաղորդակցությունը Բրյուսել–Երևան–Բրյուսել երթուղով

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./ԱՌԿԱ/. «Brussels Airlines» բելգիական ավիաընկերությունը կարող է վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը Երևանի և Բրյուսելի միջև։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ), այս մասին նշվել է ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի և Brussels Airlines բելգիական ավիաընկերության փոխնախագահ Հերման Կարպենտյերի հանդիպման ժամանակ։

Հանդիպման ընթացքում Կարպենտյերը նշել է, որ ավիաընկերությունը լրջորեն քննարկում է երթուղու շահագործման հնարավորությունը`հատկապես հաշվի առնելով վերջին տարիներին ՀՀ ավիաշուկայում տեղի ունեցող դրական զարգացումները։

«Ուղևորահոսքի աճի տեմպը կարող են դրական ազդել ավիաընկերության կողմից ՀՀ-ից կենտրոնական Եվրոպա կապող երթուղու շահավետության ապահովման վրա», – հայտարարել է Կարպենտյերը։

ՔԱԳՎ պետն իր հերթին պատրաստակամությունն է հայտնել ավիաընկերությանը ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն չվերթների կազմակերպման հարցում՝ նշելով, որ ավիացիայի ոլորտում Հայաստանի և Բելգիայի միջև ապահովված է անհրաժեշտ իրավական դաշտ չվերթների բնականոն շահագործման համար, ինչպես նաև վերջերս նախաստորագրված ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրման դեպքում ավիաընկերության համար կստեղծվեն առավել նպաստավոր պայմաններ երթուղիների ցանցի ընլայնման համար:

Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ միջազգային օդանավակայանների մենեջեր Մարսելո Վոնդեն, ով ևս իր աջակցությունն է առաջարկել ավիաընկերությանը չվերթների կազմակերպման հարցում:

Գլխավոր վարչությունը կազմակերպել է նաև ավիաընկերության պատվիրակության հանդիպումները բոլոր շահագրգիռ կողմերի և ծառայությունների հետ տեխնիկական հարցերի քննարկման նպատակով:–0–