Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+27

ՀՀ բյուջեից շուրջ 36 մլն դրամ է հատկացվել մարզերի բժիշկների վերապատրաստման համար

01.06.2015, 14:28
2015թ.–ին Հայաստանի պետական բյուջեից շուրջ 36 մլն դրամ է հատկացվել մարզերի բժիշկների վերապատրաստման համար, երկուշաբթի խորհրդարանում ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
ՀՀ բյուջեից շուրջ 36 մլն դրամ է հատկացվել մարզերի բժիշկների վերապատրաստման համար
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. 2015թ.–ին Հայաստանի պետական բյուջեից շուրջ 36 մլն դրամ է հատկացվել մարզերի բժիշկների վերապատրաստման համար, երկուշաբթի խորհրդարանում ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

«Հայաստանի ինը մարզերում գործում են ժամանակակից բժշկական կենտրոններ։ Տրամադրված միջոցները կուղղորդվեն առաջին հերթին մարզերի բժիշկների վերապատրաստմանը` մարզերում որակավորված կադրեր ապահովելու համար»,– ասաց Մուրադյանը։

Նրա խոսքով` 2014թ.–ին առողջապահության ոլորտում իրագործվել է 74,3 մլրդ դրամի շուրջ 60 ծրագիր (1 դոլարը` 478,54 դրամ)։-0-