«Դեմ եմ» շարժման ակտիվիստների` ողջ գումարը բանկոմատներից կանխիկացնելու ծրագիրը չի խախտի հայկական բանկերի աշխատանքը. ԿԲ
18.04.2014,
19:54
«Դեմ եմ» շարժման ակտիվիստների` ողջ գումարը բանկոմատներից կանխիկացնելու ծրագիրը չի խախտի հայկական բանկերի աշխատանքը, հայտարարել է ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Դեմ եմ» շարժման ակտիվիստների` ողջ գումարը բանկոմատներից կանխիկացնելու ծրագիրը չի խախտի հայկական բանկերի աշխատանքը, հայտարարել է ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։
«Դեմ եմ» շարժման ակտիվիստները բողոքում են Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրման դեմ։ Որպես բողոքի նշան` նրանք մտադիր են կանխիկացնել բանկային հաշիվների վրա ունեցած բոլոր միջոցները, մասնավորապես` աշխատավարձը։
«Մեր բանկային համակարգը բավականին լիկվիդային է և նպատակը հաճախորդներին սպասարկելն է։ Եթե անգամ բոլոր բանկոմատները դատարկվեն, բանկային համակարգն ի վիճակի է դիմակայել և դիմակայելու է զարգացումներին», – ուրբաթ ասել է Գրիգորյանը ՀՀ ԿԲ–ի «2013 թ.–ի ֆինանսական կայունության հաշվետվությունը» ներկայացնելիս։
Նա նաև ավելացրել է, որ նույնիսկ եթե մեծ թվով մարդիկ միաժամանակ կանխիկացնեն իրենց գումարները, դա խնդիրներ չի ստեղծի ArCa–ի պրոցեսինգային համակարգի համար։
2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։
Հայաստանի Սահմանադրական դատարանը ապրիլի 2–ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական և անվավեր ճանաչեց։ ՍԴ–ի որոշման համաձայն` 2014 թ.–ի սեպտեմբերի 30–ը հաստատվել է որպես վերջնաժամկետ այդ դրույթները, ինչպես նաև մոտ 50 օրենքներով և ավելի քան 80 այլ նորմատիվ ակտերով նախատեսված կետեր անվավեր ճանաչելու համար։ ՍԴ–ի սույն որոշման ընդունումից առաջ իրականացրած բոլոր կուտակային վճարները ենթակա են վերահաշվարկման։
Gallup International Association–ի հայկական գրասենյակի կողմից Երևանի 1066 չափահաս բնակիչների շրջանում 2014 թ.–ի փետրվարի 13–28–ն անցկացված հարցման համաձայն, Երևանի հարցված բնակիչների ավելի քան 88 տոկոսը չի աջակցում Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։-0- -