Չինաստանում մշակվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ. ՌԴ-ում ՉԺՀ դեսպան
24.02.2020,
17:20
Չինաստանում մշակվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ. ՌԴ-ում ՉԺՀ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./ԱՌԿԱ/. ՉԺՀ-ում մշակվել է պատվաստանյութ, որը նախնական տվյալներով, ցույց է տվել արդյունավետություն կորոնավիրուսի դեմ, այս մասին երկուշաբթի հայտնել է ՌԴ-ում Չինաստանի դեսպան Չժան Խանխուեյը:
«Չինաստանում արդեն մշակել են պատվաստանյութ, որը իմունիտետ է ցուցաբերում: Բայց սրանք նախնական տվյալներ են, անհրաժեշտ են հետագա ստուգումներ և լրացուցիչ մշակումներ»,- ասել է նա Մոսկվայում ՉԺՀ-ի դեսպանատանը կայացած ճեպազրույցում, հաղորդում է Интерфакс-ը:
Չժան Խանխուեյը նույնպես հայտնել է կորոնավիրուսի բուժման համար հայտնաբերված արդյունավետ դեղերի մասին:
«Փորձը ցույց է տալիս, որ չինական դեղերը արդյունավետ են գործում: Բոլոր դեպքերում, երբ դեղորայք է կիրառվել, բարդացման ոչ մի դեպք չի գրանցվել: Չինական դեղերի ընդհանուր արդյունավետությունը ցույց է տալիս 85%, որոշ թաղամասերում՝ 90%»,- նշել է դեսպանը:
Մասնավորապես, դեսպանն ընդգծել է, որ Չինաստանում հին դեղորայք է հայտնաբերվել, որն արդյունավետ գործում է կորոնավիրուսի դեմ, դա «խլորոխինի ֆոսֆատն է, որը տասնամյակներ շարունակ կիրառվում է մալարիայի բուժման համար»:
«Նույնպես կա սովետական արտադրության հին դեղորայք: Դեռևս երկու դեղորայք է համարվում ամենաարդյունավետն այս հարցում: Ամենաարդյունավետ միջոցը՝ եվրոպական և չինական բժշկության համադրությունն է»,- նշել է դեսպանը:
Բացի այդ, Չժան Խանխուեյը հերքել է կորոնավիրուսի արհեստական ծագման մասին լուրերը:
Դեսպանը նշել է, որ վիրուսի աղբյուրի որոնումները դեռ շարունակվում են, իսկ տարբերակն այն մասին, որ վարակի սկզբնաղբյուրը չղջիկներն են, ստուգվում է, բայց դեռևս հաստատված չէ:
Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակում է ընթանում այդ թվում ԱՄՆ-ում և Ռուսաստանում:
Փետրվարի սկզբում ՌԴ Առողջպահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ Covid-19 պաստվաստանյութի մշակումը ընթացքի մեջ է, և կտևի 8-10 ամիս: -0-