Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Չնայած ձյան առատ տեղումներին՝ ՀԿԵ–ն աշխատում է բնականոն ռեժիմով

09.01.2013, 12:08
Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Չնայած ձյան առատ տեղումներին՝ ՀԿԵ–ն աշխատում է բնականոն ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման և անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներ:

Երեկ ձնամաքրման աշխատանքներ էին տարվում Նուռնուս-Ծովագյուղ, Գյումրի-Անի, Գյումրի-Ղալթախչի, Մայիսյան-Ջաջուռ հատվածներում: Ձնամաքրման աշխատանքներ կատարում էին մոտ 200 երկաթուղային և 3 ձնամաքրող մեքենա, որից 2-ը աշխատում էին Գյումրիում, իսկ 1-ը՝ Սևանում: 

Այսօր ձնամաքրման աշխատանքները կշարունակվեն: Մասնավորապես, Գյումրիում եղանակային պայմանների վատթարացման պատճառով՝ տեղում աշխատելու են արդեն 3 ձնամաքրող մեքենա, իսկ Սևանում աշխատանքը կշարունակի հատուկ տեխնիկայի մեկ միավոր:


 

Հաշվի առնելով, որ մի շարք ավտոմայրուղիները փակ են՝ ուղևորա- և բեռնափոխադրումների զգալի մասը տեղափոխվել է երկաթուղի: Մասնավորապես, էլեկտրագնացքների լրացուցիչ չվերթներ են նշանակվում բոլոր ուղևորներին տեղափոխելու նպատակով:

ՀԿԵ» ՓԲԸ բեռնատար գնացքներն աշխատում են համաձայն գրաֆիկի: Չվացուցակին համապատասխան աշխատում է ինչպես Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղևորատար գնացքը, այնպես էլ ներհանրապետական էլեկտրագնացքները:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով։--0--