Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է 1762 մարդ, մահացել՝ 23-ը. ԱՆ-ն մանրամասնում է

04.12.2020, 12:13
Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է 1762 մարդ, մահացել՝ 23-ը. ԱՆ-ն մանրամասնում է
Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է 1762 մարդ, մահացել՝ 23-ը. ԱՆ-ն մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 139692 դեպք, որոնցից 114990-ն` առողջացած, 2277-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21842 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 522843 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 3398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Ունենք 1762 առողջացած և 23 մահվան դեպք»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 583 է:-0-