Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Կորոնավիրուս է հաստատվել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 14 աշխատակիցների մոտ

29.03.2020, 15:19
Կորոնավիրուս է հաստատվել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 14 աշխատակիցների մոտ
Կորոնավիրուս է հաստատվել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 14 աշխատակիցների մոտ

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./ԱՌԿԱ/. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր Facebook-յան էջում:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:
Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»,- նշել է Ալինա Նիկողոսյանը:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։

Հայաստանում մարտի 29–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով 424 վարակման դեպք։ 30 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:–0–