Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ․ ամենաերիտասարդը 57 տարեկան է, ամենատարեցը՝ 96․ ԱՆ

23.10.2020, 12:20
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ․ ամենաերիտասարդը 57 տարեկան է, ամենատարեցը՝ 96․ ԱՆ
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ․ ամենաերիտասարդը 57 տարեկան է, ամենատարեցը՝ 96․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հոկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 73310 դեպք, որոնցից 50276-ն` առողջացած, 1145-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21560 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 368053 թեստավորու, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

«Այսպիսով` երեկ կատարվել է 5760 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2474 նոր դեպք: Ունենք 489 առողջացած»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 67 (տղամարդ), 58 (կին), 57 (տղամարդ), 83 (տղամարդ), 77 (կին), 74 (կին), 87 (կին), 66 (տղամարդ), 69 (կին), 61 (տղամարդ), 72 (տղամարդ), 72 (կին), 96 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 329 է:-0-