Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսից առողջացել է 1052, մահացել՝ 18 մարդ

23.12.2020, 11:32
Երեկ կատարվել է 2953 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 838 նոր դեպք
ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսից առողջացել է 1052, մահացել՝ 18 մարդ
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 155440 դեպք, որոնցից 135638-ն` առողջացած, 2691-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16451 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 573167 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այսպիսով` երեկ կատարվել է 2953 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 838 նոր դեպք: Ունենք 1052 առողջացած և 18 մահվան դեպք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 660 է:-0-