Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 129085-ի. մահացել է 38 մարդ. ԱՆ-ն մանրամասնում է

25.11.2020, 11:57
Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 129085-ի. մահացել է 38 մարդ. ԱՆ-ն մանրամասնում է
 Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 129085-ի. մահացել է 38 մարդ. ԱՆ-ն մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 129085 դեպք, որոնցից 100913-ն` առողջացած, 2040-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25619 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 494568 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 4198 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1563 նոր դեպք: Ունենք 1969 առողջացած և 38 մահվան դեպք»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 513 է:-0-