Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+14

COVID-19-ի 1540 նոր դեպք, 384 առողջացում, 11 մահ. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում

17.10.2020, 12:10
COVID-19-ի 1540 նոր դեպք, 384 առողջացում, 11 մահ. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում
COVID-19-ի 1540 նոր դեպք, 384 առողջացում, 11 մահ. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 63000 դեպք, որոնցից 47925-ն` առողջացած, 1067-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13694 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 344053 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 3937 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1540 նոր դեպք: Ունենք 384 առողջացած»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 64 (տղամարդ), 89 (տղամարդ), 78 (կին), 70 (կին), 69 (տղամարդ), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 66 (կին), 82 (կին) և 73 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։-0-