Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

COVID-19-ի 239 նոր դեպք, 138 առողջացում և մեկ մահ 1 օրում. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում

18.09.2020, 11:52
COVID-19-ի 239 նոր դեպք, 138 առողջացում և մեկ մահ 1 օրում. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում
COVID-19-ի 239 նոր դեպք, 138 առողջացում և մեկ մահ 1 օրում. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46910 դեպք, որոնցից 42369-ն` առողջացած, 926-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 255927 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 3769 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք: Ունենք 138 առողջացած»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 285 է:-0-