Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում COVID-19-ի 3358 թեստավորումից հաստատվել է 1248 նոր դեպք. մահացել է 31 մարդ. ԱՆ-ն մանրամասնում է

28.11.2020, 11:40

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 133594 դեպք, որոնցից 106479-ն` առողջացած, 2121-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24459 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 505965 թեստավորում: 

«Այսպիսով` երեկ կատարվել է 3358 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1248 նոր դեպք: Ունենք 1330 առողջացած և 31 մահվան դեպք»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 535 է:-0-