Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

COVID-19-ի 425 նոր դեպք, 295 առողջացում և 8 մահ 1 օրում. ԱՆ-ն տվյալներ է ներկայացնում

16.06.2020, 11:24
COVID-19-ի 425 նոր դեպք, 295 առողջացում և 8 մահ 1 օրում. ԱՆ-ն տվյալներ է ներկայացնում
COVID-19-ի 425 նոր դեպք, 295 առողջացում և 8 մահ 1 օրում. ԱՆ-ն տվյալներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17489 դեպք, որոնցից 6571-ն` առողջացած, 293-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10529 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 85556 թեստավորում: Այս մասին նշվում է ԱՆ Facebook-յան էջում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 425 նոր դեպք և 295 առողջացած։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (կին), 82 (տղամարդ), 65 (կին), 72 (կին), 70 (կին), 63 (տղամարդ), 86 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշվում է ԱՆ Facebook-յան էջում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 96 է:-0-