Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

COVID-19-ի 515 նոր դեպք, 619 առողջացում և 11 մահ մեկ օրում. ԱՆ-ն մանրամասներ է հայտնում

15.07.2020, 11:33
COVID-19-ի 515 նոր դեպք, 619 առողջացում և 11 մահ մեկ օրում. ԱՆ-ն մանրամասներ է հայտնում
COVID-19-ի 515 նոր դեպք, 619 առողջացում և 11 մահ մեկ օրում. ԱՆ-ն մանրամասներ է հայտնում

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33005 դեպք, որոնցից 21348-ն` առողջացած, 592-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 139220 թեստավորում: Այս մասին նշվում է ԱՆ Facebook-յան էջում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք և 619 առողջացած։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (կին), 63 (կին), 90 (տղամարդ), 77 (կին), 75 (կին), 53 (տղամարդ), 88 (կին), 84 (տղամարդ), 62 (կին), 84 (տղամարդ) և 88 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշվում է հայտարարության մեջ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 189 է:-0-