ՀՀ-ում հաստատվել է COVID-19-ով վարակման 62 նոր դեպք, ընդհանուրը՝ 44845
07.09.2020,
12:43
ՀՀ-ում հաստատվել է COVID-19-ով վարակման 62 նոր դեպք, ընդհանուրը՝ 44845. երեկ կատարվել է 1038 թեստավորում

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44845 դեպք, որոնցից 40121-ն` առողջացած, 900-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3549 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 219177 թեստավորում: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
Այսպիսով` երեկ կատարվել է 1038 թեստավորում, որից ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 62 նոր դեպք և 32 առողջացած։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 65 (կին) և 50 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-