Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է 327 մարդ, մահացել՝ 8-ը․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել

18.08.2020, 11:50
Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է 327 մարդ, մահացել՝ 8-ը․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել
Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է 327 մարդ, մահացել՝ 8-ը․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Օգոստոսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41846 դեպք, որոնցից 34982-ն` առողջացած, 832-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5787 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 186661 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք և 327 առողջացած։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 82 (կին), 70 (տղամարդ), 91 (տղամարդ), 71 (տղամարդ), 69 (կին), 84 (կին) և 79 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 245 է:-0-