Рейтинг@Mail.ru
USD
381.15
EUR
445.37
RUB
4.8406
GEL
141.43
2026 թ. հունվարի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը

13.05.2020, 19:31
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./ԱՌԿԱ. ՀՀ նախկի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ հրապարակեց որոշումը`  մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունները:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին տևական դադարից հետո կայացել էր Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում նրա պաշտպանները երեք միջնորդություն էին ներկայացրել՝ կորոնավիրուսի հիմքով Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու, խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ:

Քոչարյանի համար երաշխավոր  էին կանգնել Արցախի ևՀայաստանի նախկին 4 վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը ևԱնուշավան Դանիելյանը: Երաշխավորներից յուրաքանչյուրը պարտավորվել էր որպես գրավ ներկայացրել 500 հազար մարդ (մոտ 1000 դոլար)։–0–