Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

Դի Կապրիոն ԱՄՆ կինոքննադատների մրցանակ է ստացել

18.01.2016, 10:43
Ամերիկյան Սանտա Մոնիկա քաղաքում կայացել է ԱՄՆ կինոքննադատների Critics' Choice մրցանակաբաշխությունը։
Դի Կապրիոն ԱՄՆ կինոքննադատների մրցանակ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան Սանտա Մոնիկա քաղաքում կայացել է ԱՄՆ կինոքննադատների Critics' Choice մրցանակաբաշխությունը։ Լավագույն դերասան է ճանաչվել Լեոնարդո Դի Կապրիոն «The Revenant» ֆիլմում գլխավոր դերի համար, հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով The Wrap–ին։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի է արժանացել Բրի Լարսոնը «Սենյակը» ժապավենում կատարած դերի համար։ Կինոքննադատների կարծիքով, լավագույն ֆիլմ է ճանաչվել Թոմաս Մքքարթիի «Ուշադրության կենտրոնում» ֆիլմը։ 

Երկրորդ պլանի դերերի համար պարգևների են արժանացել Ալիսիա Վիքանդերը («Դանիացի աղջիկը») և Սիլվեստր Ստալոնեն («Կրիդ. Ռոքիի ժառանգությունը»)։ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել «Խենթ Մաքսը. Զայրույթի ճանապարհը» ֆիլմի ռեժիսոր Ջորջ Միլլերը։  

Հունվարի 14–ին Դի Կապրիոն հինգերորդ անգամ դարձել է «Օսկար» կինոմրցանակի հավակնորդ «The Revenant» ֆիլմի «Լավագույն դերասան» անվանակարգում։ Ավելի վաղ նա առաջադրվել էր մրցանակի «Ի՞նչն է մտահոգում Գիլբերտ Գրեյփին», «Ավիատոր», «Արյունոտ ալմաստ» և «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմերում կատարած դերերի համար («Տղամարդու լավագույն դեր» և «Լավագույն պրոդյուսեր»), սակայն բաղձալի արձանիկն այդպես էլ չի ստացել։ 

Բրի Լարսոնը նույնպես «Օսկարի» է առաջադրվել։ Նրա հետ միասին պարգևի համար կպայքարեն Քեյթ Բլանշեթը («Քերոլ»), Ջենիֆեր Լոուրենսը («Ջոյ»), Շառլոթա Ռեմփլինգը («45 տարի») և Սիրշա Ռոնան («Բրուքլին»)։ 

Կինոքննադատների ասոցիացիան, որի կազմում են ԱՄՆ–ի և Կանադայի շուրջ 300 պրոֆեսիոնալներ, մրցանակը շնորհում է 1995 թվականից։ 2015 թվականին Critics' Choice 20–րդ ամենամյա մրցանակաբաշխությունն առաջինն է դարձել պրոֆեսիոնալ միավորումների պարգևատրումների սեզոնում։ -0-