Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+2

Դիլիջանի միջազգային դպրոցի նախագիծը կարժենա 150 մլն դոլար. Վարդանյան

06.06.2013, 17:07
Դիլիջանի միջազգային դպրոցի (DIS) նախագիծը կարժենա 150 մլն դոլար, որից արդեն ներդրվել է 20 միլիոն դոլարը, հայտնեց DIS նախագծի ղեկավար, Sberbank CIB–ի համաղեկավար Ռուբեն Վարդանյանը։

Դիլիջանի միջազգային դպրոցի նախագիծը կարժենա 150 մլն դոլար. Վարդանյան
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Դիլիջանի միջազգային դպրոցի (DIS) նախագիծը կարժենա 150 մլն դոլար, որից արդեն ներդրվել է 20 միլիոն դոլարը, հայտնեց DIS նախագծի ղեկավար, Sberbank CIB–ի համաղեկավար Ռուբեն Վարդանյանը։

«Ինձ թվում է, որ դա նշանակալի նախագիծ կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար, քանի որ այստեղ կսովորեն երեխաներ ողջ աշխարհից, ովքեր Հայաստանում ուսումից հետո կկարողանան ընդունվել առաջատար համաշխարհային բուհեր»,– հինգշաբթի հայտարարեց նա։

Վարդանյանի խոսքով` նախագծի առաջին փուլը կարժենա 70 մլն դոլար, և դրա ավարտից հետո` 2014 թվականի հուլիսին, ծրագրվում է սեպտեմբերին սկսել ուսումը։

Նա հայտնեց, որ կառուցման երկրորդ փուլում, որը կարժենա 50 մլն դոլար, ծրագրվում է մինչև 2017 թվականը մարզական համալիրի և մեծ ճաշարանի կառուցում։

Շինարարության երրորդ հերթի շրջանակներում, որը նախատեսվում է ավարտել մինչև 2020 թվականը, կբարեկարգվի դպրոցին հարող տարածքը և կստեղծվի բնական այգի Աղստև գետի երկայնքով։

Վարդանյանն ընդգծեց նաև, որ շինարարությունը բացառիկ է Հայաստանի համար` հաշվի առնելով դրա մասշտաբները, բուն նախագիծը, շինարարությունում կիրառվող «կանաչ» տեխնոլոգիաները։

Դիլիջան միջազգային դպրոցը բարեգործական մասնավոր նախագիծ է։ Դպրոցում կսովորեն Հայաստանի և սփյուռքի տաղանդավոր երեխաները, ինչպես նաև արտերկրից դպրոցականներ։ Կրթական ծրագիրը կունենա հումանիտար և բնագիտական ուղղություններ։

Դպրոցում կրթությունը կարժենա տարեկան 30 հազար դոլար, սակայն կգործի նաև կրթաթոշակների համակարգը։

Դպրոցը նախատեսված է 650 աշակերտի և 60 դասավանդողի համար։ Դպրոցի շրջանավարտները միջազգային բակալավրի դիպլոմ կստանան։--0—