Դիզայներները մուլտիմեդիոն ձևաչափեր են ընտրում
19.09.2012,
15:39
Մոսկվայում աշխատանքն է ավարտել Մուլտիմեդիոն ձևաչափերով համակարգչային դիզայնի ամառային դպրոցը (գրքեր, մամուլ, էլեկտրոնային ԶԼՄ–ներ)։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մոսկվայում աշխատանքն է ավարտել Մուլտիմեդիոն ձևաչափերով համակարգչային դիզայնի ամառային դպրոցը (գրքեր, մամուլ, էլեկտրոնային ԶԼՄ–ներ)։
Ինչպես նշվում է «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված հաղորդագրության մեջ, դպրոցը կայացել է Մոսկվայի Իվան Ֆյոդորովի անվան տպագրության պետական համալսարանում և կազմակերպվել է լրատվության ոլորտում ՌԴ առաջատար այդ կրթօջախի կողմից՝ ՌԴ դաշնային Տպագրության և զանգվածային հաղորդակցությունների գործակալության աջակցությամբ։
Դպրոցի մասնակիցները տարբեր ռուսական համալսարանների ավելի քան 100 ուսանողներ են, ովքեր մասնագիտանում են գրաֆիկական և համակարգչային դիզայնի ոլորտում։
«Որպես զեկուցողներ հանդես են եկել տպագրության համալսարանի պրոֆեսորներն ու դասախոսները, ոլորտի ճանաչված մասնագետներ, որոնք մի քանի տարի, իսկ ոմանք՝ տասնյակ տարիներ գրքի արտադրության և պարբերական տպագրության հայրենական դիզայնի հիմքերի մշակմամբ են զբաղվել»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Զեկուցողների թվում էին Իվան Ֆյոդորովի անվան ՄՏՊՀ գրաֆիկական արվեստի ֆակուլտետի դեկան Օլեգ Կորիտովը, «Արենա Մուլտիմեդիա» համալսարանական կենտրոնի ղեկավար Յուլիա Կաչուգինան։ Դպրոցի սեմինարիների և վարպետության դասերի ժամանակ ելույթ են ունեցել Ռուսաստանի մի շարք քաղաքներից զեկուցողներ, այդ թվում գործող մասնագետներ, էլեկտրոնային ԶԼՄ–ների և հրատարակչությունների աշխատակիցներ։
Ինչպես դպրոցի փակման արարողության ժամանակ ելույթ ունենալով ասել է Մոսկվայի Իվան Ֆյոդորովի անվան տպագրության պետական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Անտիպովը, որպես մասնագիտություն դիզայնը ձևավորվել է նրա էվոլյուցիայի վրա գիտատեխնիկական, սոցիալ–տնտեսական և սոցիալ մշակութային կողմերին վերաբերող մի շարք սոցիալ-պատմական գործոնների ինտեգրացիայի և փոխազդեցության շնորհիվ:
«Վերջին տարիներին տեխնոլոգիական առաջընթացն աշխատանքի ձևերն ու մեթոդները մշտապես կատարելագործելու անհրաժեշտության է հանգեցնում զանգվածային լրատվության միջոցների, գրահրատարակչության, նոր լրատվության բնագավառներում ինչպես ավանդական, այնպես էլ նոր՝ դեռևս ձևավորվող կամ սրընթաց փոփոխվող ձևաչափերով։ Եվ ուրախալի է, որ մեր դպրոցն այդքան հետաքրքիր մտքեր և թեմաներ հավաքեց այդ առիթով»,– նշել է նա։
Ամառային դպրոցի մասնակիցները վստահություն են հայտնել, որ հաջորդ անգամ դիզայներական արվեստի բնագավառում ռուս գիտնականներին և գործող մասնագետներին կմիանան նաև նրանց գործընկերները Ուկրաինայից, Մոլդովայից, Հայաստանից, Վրաստանից, որտեղ դիզայներական դպրոցները` ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից, հատկապես ուժեղ են։ –0–