Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն. ԿԳ նախարար

22.02.2019, 18:22
Դպրոցի ճամփան այլևս այդքան էլ դժվար չի լինի, դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն:
Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն. ԿԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./ԱՌԿԱ/. Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն, Facebook–յան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ 

«Դպրոցի ճամփան այլևս այդքան էլ դժվար չի լինի։ Քննարկումներից հետո որոշեցինք, որ նոր դասագրքերը լինելու են երկհատոր, ինչը հնարավորություն կտա մոտ երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները երեխաների համար: Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար», – նշել է նախարարը` հավելելով, որ այս փոփոխությունը ծնողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի ստեղծի:-0-